28/04/2022 11:02
Լիլիթ Մակունցը ԱՄՆ ոստիկաններից պահանջել է ձերբակալել ամերիկահայ երիտասադներին (Yerkir)
Լիլիթ Մակունցը, ով Փաշինյանի դեսպանն է Վաշինգտոնում, երեք ամսվա ընթացքում արդեն երրորդ անգամ է ամերիկյան ոստիկանությանը կանչել ընդդեմ ամերիկահայ երիտասարդների։ Այս մասին գրում է Yerkir.am-ը:
<Այս անգամ Մակունցը ԱՄՆ ոստիկաններից պահանջել է ձերբակալել ամերիկահայ երիտասադներին, ովքեր ԱՄՆ Կոնգրեսում մասնակցում էին Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման միջոցառմանը։
Ավելի վաղ՝ Մակունցը, կրկին հանդես գալով նման արտառոց վարքով, փորձել է հասնել հայ երիտասարդների ձերբակալությանը, երբ վերջիններս պայքարում էին հայ ռազմագերիների ազատ արձակման համար», - գրել է կայքը: