28/04/2022 14:24
Աբովյան փողոցից բերման է ենթարկվել 10 ակտիվիստ, «Մարիոթ» հյուրանոցի մոտից՝ 14
Երևանի տարբեր փողոցներ փակելու համար ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել ակտիվիստներին։
ՀՀ ոստիկանությունից Aysor.am-ին հայտնեցին, որ Աբովյան փողոցից բերման է ենթարկվել 10 ակտիվիստ, «Մարիոթ» հյուրանոցի մոտից՝ 14. նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։
182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։
Հիշեցնենք՝ մայրաքաղաքի տարբեր փողոցներում ընդդիմությունն ապակենտրոն պայքար է իրականացնում։