28/04/2022 13:05
Խաղի կանոնները չեն պահպանում. Սամվել Բաբայանը հրաժարվում է մասնակցել 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի աշխատանքներին
Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հրաժարվում է մասնակցել Անդրանիկ Քոչարյանի գլխավորած 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի աշխատանքներին։
«Ազատության» հետ զրույցում Սամվել Բաբայանն ասել է, որ պատճառները մի քանիսն են։
«Հլը չեմ ուզում բարձրաձայնել, կգա օրը, կխոսեմ», - նշել է Բաբայանը:
Նա չի ցանկանում առայժմ հրապարակել իր որոշման պատճառները, ասել է` անձնավորված չէ, ակնարկել, թե խաղի կանոնները չեն պահպանում. «Եթե կան խաղի կանոններ, եթե խաղի կանոնները չեք պահում, չի ստացվում: Եթե ինչ-որ մեկին անուն ունեն խայտառակելու, ես չունեմ»: