28/04/2022 15:50
Երևանի տարբեր հատվածներից բերման է ենթարկվել 39 քաղաքացի
Երևանի տարբեր փողոցներ փակելու համար ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել ակտիվիստներին։
ՀՀ ոստիկանությունից Aysor.am-ին հայտնեցին, որ այս պահի դրությամբ բերման է ենթարկվել 39 քաղաքացի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։
182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։
Հիշեցնենք՝ մայրաքաղաքի տարբեր փողոցներում ընդդիմությունն ապակենտրոն պայքար է իրականացնում։