28/04/2022 17:30
Մինո Ռայոլան անձամբ հերքել է իր մահվան մասին լուրը
Ֆուտբոլային հայտնի գործակալ Մինո Ռայոլայի մահվան մասին լուրերը կեղծ են. լուրն անձամբ հերքել է Ռայոլան։
««Բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են իմ առողջությամբ՝ զայրացած եմ, որ արդեն երկրորդ անգամ 4 ամսվա ընթացքում ինձ մահացած են համարում և հարություն տալիս»,-«Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Ռայոլան։
Current health status for the ones wondering: pissed off second time in 4 months they kill me. Seem also able to ressuscitate.
— Mino Raiola (@MinoRaiola) April 28, 2022