29/04/2022 12:06
Պայքարի թափը պետք է ավելացնել, քաղաքական դիսոնանսներն արդեն արդյունք են տալիս. երբ տեսնեն՝ նժարը թեքվում է, կսկսվի դեսպանատների բանագնացների փուլը. Քաղաքագետ
Պայքարի թափը պետք է ավելացնել, քաղաքական դիսոնանսները էս պահին արդեն որոշակի արդյունք են տալիս թե՛ քպ֊ի ներթիմայինի, թե՛ պասիվ շրջանակների, թե՛ նաև երկրից դուրս պրոցեսներ դիտարկողների մասով, Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:
«Ասեմ ավելին` երբ տեսնեն նժարը թեքվում է նաև կսկսվի դեսպանատների բանագնացների փուլը։
Ի դեպ, քաղաքացիականի տանելու հեռանկարին անլուրջ մի մոտեցեք. սա իշխանության շրջանակներում քննարկվող թեմա է, ավելին` կոնտր միտինգը դրա էլեմենտներից կարող է լինել», - գրել է Ղևոնդյանը: