29/04/2022 12:50
Ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել քաղաքացիներին, երկուսին՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով
Ոստիկանությունը Հանրապետության հրապարակից բերման է ենթարկել երկու քաղաքացու։
«Հրապարակից 2 անձ ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով բերման է ենթարկվել», - Aysor.am-ին հայտնեցին ոստիկանությունից։
Եվս 9 քաղաքացի բերման է ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։
182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։
Հիշեցնենք՝ մայրաքաղաքի տարբեր փողոցներում ընդդիմությունն ապակենտրոն պայքար է իրականացնում։