29/04/2022 11:02
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք
Ապրիլի 29-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք: Կատարվել է 3177 թեստավորում, առողջացել՝ 224 քաղաքացի:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 865 դեպք, որոնցից 410 038-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1522 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8622 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1683 է։
Ընդհանուր կատարվել է 3 048 431 թեստավորում։