29/04/2022 17:06
«Հարցնում էին՝ ո՞ւր են մեր երեխեքը, ե՞րբ են տուն գալու, վարչապետն ասում է՝ չեմ կարա ասեմ». Զոհված ու անհետ կորած զինծառայողների ծնողները հանդիպել են Նիկոլ Փաշինյանին
Զոհված ու անհետ կորած զինծառայողների ծնողները հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Յոթ հոգանոց խումբը դեռ ամիսներ առաջ է պայմանավորվել հանդիպել վարչապետի հետ, միայն այսօր է հանդիպումը կայացել։
«Մեր տղաների հարցով գործը նախաքննական փուլում է։ Հրամանատարի անփութության պատճառով մենք կորցրել ենք մեր երեխեքին, այդ հարցով էինք վարչապետի մոտ։ Վարչապետը բացարձակ ոչ մի բան չասաց, երևի թե, տեղյակ էլ չէր գործից»,-լրագրողներին պատմեց ծնողներից մեկը։
Հանդիպումը տևել է 2-ից 3 ժամ:
«Ծնողները վարչապետից հարցնում էին, ասում՝ ո՞ւր են մեր երեխեքը, ե՞րբ են տուն գալու, ասում է՝ «չեմ կարա ասեմ»»,-նշեց հանդիպմանը մասնակից ծնողը։