29/04/2022 17:40
Ֆորշը շուտով դուրս կգրվի հիվանդանոցից
ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Վահան Գևորգյանն (Ֆորշ) իրեն լավ է զգում, վերականգնվում է, «Արմենպրես»-ին հայտնել է երգչի որդին՝ Արեգ Գևորգյանը:
«Միկրոինսուլտ է եղել, որը վախենալու չի և կանցնի՝ առանց հետքեր թողնելու»,- նշել է Արեգ Գևորգյանը:
Գևորգյանների ընտանիքին մոտ կանգնած մարդիկ մանրամասնել են, որ արդեն մի քանի օր է՝ երգիչը հիվանդանոցում է: Երկու օրից դուրս կգրվի:
Համացանցում տեղեկություններ էին տարածվել, որ երգիչ Ֆորշը սրտի կաթվածով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն: