30/04/2022 18:21
Վաղվանից ցանցային պայքար սկսած բոլոր ուժերը միավորվելու են. Վանեցյան
Այսօր ավարտում ենք մեր պայքարի երկրորդ փուլը և վաղվանից սկսում ենք երրորդ, վճռական փուլը, Ազատության հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Վաղվանից բոլոր այն ուժերը, որոնք սկսեցին ապակենտրոն ցանցային պայքարը, միավորվելու են և միասնական ճակատով սկսելու են իրենց պայքարն ավելի մեծ ուժով և ավելի արդյունավետ», - ասաց Արթուր Վանեցյանը։
Նա հիշեցրեց, որ մայիսի 1-ին՝ ժամը 16-ին, Ֆրանիայի հրապարակում հավաքվելու են բոլոր այդ ուժերը՝ միասնական հանրահավաք անելու համար։