30/04/2022 18:54
Չեմ հասկանում այն մարդկանց մտքի փայլատակումը, ովքեր ասում են, որ Հայաստանում կան այնպիսի գյուղեր կամ տարածքներ, որոնք պատմական Ադրբեջանին են պատկանում. Վանեցյան
Իշխանական թևի ներկայացուցիչները, այդ թվում Նիկոլ Փաշինյանը մշտապես խոսում են, որ Հայաստանի մասում կան այնպիսի գյուղեր կամ տարածքներ, որոնք պատմական Ադրբեջանին են պատկանում, Ազատության հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Ես չեմ հասկանում նման արտահայտութուն անողի մտքի փայլատակումը։ Տեսել եք՝ Ադրբեջանում մեկն ասի, որ մեկ քմ հող կա, որը հայկական է։ Այդ հայտարարությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանը և իր իշխանության ներկայացուցիչներն իրավունք են տալիս Ադրբեջանի բռնապետին խոսել այն մասին, որ դեմարկացիա և դելիմիտացիա պետք է արվի անհասկանալի քարտեզներով, որով Երևանը և Զանգեզուրն Ադրբեջանի պատմական տարածքներն են։ Դրանից հետո ինչ-որ կիսահումորային հայտարարություն է անում մեր ԱԳՆ-ն», - ասաց Արթուր Վանեցյանը։