30/04/2022 09:01
«Հրապարակ». Համապետական շաբաթօրյակ է. ինչպես են նշելու Քաղաքացու օրն այս տարի
«Հրապարակ» թերթը գրում է․ «Այսօր՝ ապրիլի 30-ին, հեղափոխական իշխանությունների կողմից հայկական տոնացույցում ավելացված, բայց այդպես էլ տոն չդարձած Քաղաքացու օրն է։ Հեղափոխությունից մեկ տարի անց Փաշինյանի թիմակիցները «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարեցին՝ սահմանելով Քաղաքացու օր տոնը։ Որոշվեց այն նշել ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը։ Այս տարի Քաղաքացու օրն ապրիլի 30-ին է։ Միայն մեկ տարի է իշխանությունը մեծ շուքով նշել Քաղաքացու օրը՝ Մաշտոցի պողոտայում խորոված անելով և մի շարք այլ միջոցառումներով, որոնք կրում էին «Միտքդ վառ պահիր» խորագիրը:
2020 թվականին տոնը չնշվեց՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով: 2021-ին էլ այդ օրը համընկավ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ի հետ, և որոշվեց այն նշել ապրիլի 25-ին։ Այդ օրը նշանավորվեց նրանով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացրեց, որպեսզի հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշումը կյանքի կոչվեր։
Իսկ այս տարի հայտարարվել է համապետական շաբաթօրյակ։ Այլ միջոցառումների մասին երեկ իշխող թիմում տեղեկություն չունեին»։