30/04/2022 19:49
Մեր ժողովուրդը հստակ մեսիջ է հղել, որ Նիկոլը չունի մանդատ՝ երկիրը նոր զիջումների տանելու. Իշխան Սաղաթելյան
Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցումը մեզ համար անընդունելի է, որովհետև դա Արցախի հայաթափում է նշանակում։ Մենք հստակ որոշում ենք կայացրել, որ իբրև խորհրդարանական ընդդիություն՝ իջնում ենք փողոց՝ ժողովրդի ցասումը կազմակերպելու, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Գլխավոր հարցը, որ անցնող շաբաթվա ընթացքում լուծել ենք, մեր ժողովուրդը հստակ մեսիջ է հղել, որ Նիկոլը չունի մանդատ՝ երկիրը նոր զիջումների տանելու։ Եթե իրենց թվում է, որ հայ ժողովրդին այլևս հետաքրքիր չէ Արցախը, անցնող մեկ շաբաթվա ընթացքում ժողովուրդը ցույց տվեց, որ դա այդպես չէ», - ասաց Իշխան Սաղաթելյանը։
Ընդդիմադիր գործիչը հայտարարեց՝ իրենց նպատակն է կասեցնել երկիրը կործանման տանող իշխանությանը, և իրենք վաղվանից անցնելու են վճռական պայքարի՝ շատ կարևոր փուլի մեկնարկի։
«Դա անելու ենք հանրային ճնշման տակ. այդ պրոցեսն արդեն սկսված է», - նշեց Սաղաթելյանը։