30/04/2022 18:27
Պետք է կասեցնենք միակողմանի զիջումների ընթացքը, պարտության անիվը պետք է կասեցնել. Արթուր Վանեցյան
Գալով իշխանության՝ մենք պետք է պահպանենք եղածը, որովհետև այս իշխանությունները ցույց են տալիս, որ իրենց ամեն օր մնալով՝ մենք ունենում ենք նորանոր կորուստներ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Պետք է կասեցնենք միակողմանի զիջումների ընթացքը, պարտության անիվը պետք է կասեցնենք։ Պետք է վերականգնենք մեր հարաբերությունները մեր արտաքին գործընկերների հետ, խորացնենք հարաբերությունները ՌԴ-ի հետ, դիվանագիտական ճանապարհով աշխատենք Արցախի օկուպացված տարածքների դեօկուպացիայի շուրջ, վերականգնենք մեր դիրքերը համաշխարհային քաղաքականության մեջ», - ասաց Արթուր Վանեցյանը։
Նա նշեց, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է լինի օրակարգում։
«Որևէ պարագայում չենք համաձայնելու, որ Արցախի հիմնահարցը փակված է», - նշեց Արթուր Վանեցյանը։