30/04/2022 11:04
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք
Ապրիլի 30-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք: Կատարվել է 2833 թեստավորում, առողջացել՝ 12 քաղաքացի:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 867 դեպք, որոնցից 410 050-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1512 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8622 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1683 է։
Ընդհանուր կատարվել է 3 048 431 թեստավորում։