30/04/2022 20:24
Ալիևի երեկվա ասուլիսից հասկացվեց՝ արդեն անհանգիստ են, որ կարող են կորցնել Նիկոլին. Իշխան Սաղաթելյան
ՀՀ գործող իշխանությունը նվեր է Թուրքիայի և Ադրբեջանի համար։ Ալիևի երեկվա ասուլիսից հասկացվեց՝ արդեն անհանգիստ են, որ կարող են կորցնել Նիկոլին, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
«Ի՞նչ է մեր բանակի վիճակը, քանի ամիս է՝ ԳՇ պետ չկա։ Իրենք ավելի շատ մտածում են Երևանի քաղաքապետի ընտրության մասին, քան՝ սահմանների անվտանգության։ Մի քանի միլիարդ հատկացրել են զբոսայգիներ, ճեմուղիներ կառուցելուն, բայց երկիրն այսօր ուրիշ առաջնահերթություններ ունի։
Նիկոլինը խաղաղության օրակարգ չէ, այլ՝ հայրենազրկման։ Ժողովրդին հերթական խաղաղության մասին ստով են կերակրում։ Պատերազմ կլինի, եթե նա մնա։ Եթե պատերազմ լինի, և նա իշխանության լինի, շատ մեծ են լինելու կորուստները։ Քանի նա կա, ունենալու ենք նոր կորուստներ, նոր մահեր», - ասաց Սաղաթելյանը։