01/05/2022 13:12
Հային հայի դեմ չենք հանելու, մենք պայքարում ենք անվտանգ երկիր ունենալու համար. Վանեցյան
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր իր տեսաուղերձում բացառեց ընդդիմության կողմից որևէ անօրինական գործողության իրականացում։
«Հային հայի դեմ չենք հանելու, մենք պայքարում ենք անվտանգ երկիր ունենալու համար», - ասաց Վանեցյանը։
Նա նշեց, որ որևէ սադրանքի չեն տրվելու և ապօրինի գործողություններ չեն կատարելու։
«Բայց մենք լինելու ենք վճռական, օգտվելու ենք քաղաքացիական անհնազանդության բոլոր գործիքներից», - ասաց Վանեցյանը։
Նա նաև դիմեց ոստիկանապետին և ԱԱԾ տնօրենին, պատրաստակամություն հայտնեց աջակցել հնարավոր հանցագործությունների բացահայտմանը, որոնց մասին հայտարարում են պետական կառույցները։
«Եթե կան օպերատիվ տեղեկություններ, որ այսօր ինչ-որ խմբեր փորձելու են ապօրինություն անել, զենք կիրառել, խնդրում եմ, եկեք խոսենք, և ես պատրաստ եմ աջակցել բացահայտելու ուղղությամբ։ Չտրվեք սադրանքների, չկատարեք ապօրինի հրամաններ», - նշեց նա։