01/05/2022 17:27
«Գնացեք՝ հանուն փրկության». Արթուր Վանեցյանը կոչով դիմեց իշխանությանը (Տեսանյութ)
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, որն ապրիլի 18-ին եկավ Ազատության հրապարակ ու նստացույց սկսեց, երազում էր, որ մարդկանց տեսներ պայքարի մեջ:
«Իմ ընդդիմադիր ընկերները, որոնք սկսեցին իրենց պայքարը, իրենք էլ էին սրա մասին երազում, հայ ազգը զարթնել է, լաոն զարթնել է, մենք բոլորս դարձել ենք մի բռունցք, միասնական մի բռունցք, այդ բռունցքի դեմ ոչ մեկ չի կարող կանգնել, որևէ մեկը չի կարող մեր պայքարը կասեցնել», - Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց Վանեցյանը:
Նա վստահ է՝ հաջողություն են ունենալու. «որևէ մեկը թող կասկած չունենա»:
ԱԱԾ նախկին տնօրենն իշխանությունների հորդորեց, կոչ արեց ու պահանջեց գնալ:
«Գնացեք՝ հանուն փրկության, հանուն հայ ժողովրդի, Արցախի ու Հայաստանի փրկության, դուք ձախողել եք բոլոր ուղղությոններով, հայ ազգը նորից միավորվում է, հայ ազգը դառնում հին ազգը՝ արժանապատիվ, հայրենասեր, իր խոսքի տեր, չխաբող, իրար սիրող», - նշեց ընդդիմադիր գործիչը:
Վանեցյանը վստահեցրեց՝ սադրանքերի չեն գնալու. հայը հայի դեմ ուժի չի կիրառելու:
«Հայրենիք» կուսակցության նախագահի խոսքով՝ պայքարը շատ շուտ է ավարտվելու, բայց պայքարը, որ սկսել են այսօր՝ մայիսի 1-ից, չի ավարտվելու այնքան ժամանակ, մինչև հասնեն իրենց նպատակին:
«Ես ուզու եմ խոսքս հատուկ ուղղել ուսանողներին ու երիտասարդներին, սիրելի երիտասարդներ, սիրելի ուսանողներ, ձեզանից հազարավորներն այստեղ են, խնդրում եմ, վաղը բոլորդ եկեք ու միացեք այս պայքարին, այս պայքարը ձեր ապագա երկրի մասին է, ձեր ապագայի համար է: Պայքարը շարունակվում է , մենք անպայման հաջողելու ենք», - ընդգծեց Վանեցյանը: