01/05/2022 17:04
Նիկոլ, դու կորցրել ես ժողովրդի հարգանքն ու վստահությունը, գնա, որ շենացնենք հայրենիքը. Արթուր Խաչատրյան
Մենք մեր երթը սկսեցինք Դրոյի շիրմաքարի մոտից, այնտեղից, որտեղ Դրոն կանխեց թուրքերի մուտքը Հայաստան, ազատության հրապարակում հայտարարեց Ապարանից դեպի Երևան երթը ղեկավարած դաշնակցական Արթուր Խաչատրյանը։
«Դրոն մեզ Հայաստան թողեց, որ մենք թույլ չտանք, որ թուրքը մտնի էս երկիր։ Մենք թույլ չենք տալու, որ 44-օրյա պատերազմի մասնակցած տղաների արյունը ջուր դառնա։ Իրենք իրենց մատաղ կյանքը զոհեցին, որ մենք կարողանանք այստեղ հավաքվել, մենք ոչինչ չենք զիջելու։ Նիկոլ, դու կորցրել ես ժողովրդի հարգանքը, դու կորցրել ես ժողովրդի վստահությունը, դու չորս տարվա ընթացքում մարդկանց բերեցիր միայն արյուն, զոհ, կորուստներ։ Գնա, հեռացիր, որ կարողանանք հետ բերել մեր կորուստները, հայրենիքը շենացնել», - հայտարարեց Արթուր Խաչատրյանը։