01/05/2022 16:52
Մահվան, գահավիժման և պարտության խորհրդանիշներին մնացել են հաշված օրեր, քանզի առանց Հայաստան չկա Արցախ և չկա Արցախ առանց Հայաստան. Ասպրամ Կրպեյան
Մենք ապրիլի 25-ից Իջևանից դեպի Երևան հաղթահարել ենք ավելի քան 175 կմ և այսօր այստեղ ենք։ Արժանապատիվ իջևանցիներն ինձ հետ ոտքի էին կանգնել, և ինձ համար պատիվ էր նման հայ մարդկանց հետ այսքան ճանապարհ կտրել-անցնել, հասնել մեր հայրենիքի սիրտ՝ տեղեկացնելու, որ մենք հայրենիք չունենք թուրքին տալու, ընդդիմության հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։
«Մենք մանդատ չենք տվել հանցախմբին հայրենավաճառությամբ զբաղվելու։ Մենք ասում ենք «Ո՛չ» թուրքին, ադրբեջանցուն և թուրքահպատակ հայկական իշխանություններին։
Մենք ասում ենք «Այո՛» հավերժական Հայաստանին, ասում ենք «Ո՛չ» հակահայաստանին, և մահվան, գահավիժման և պարտության խորհրդանիշներին մնացել են հաշված օրեր։ Քանզի առանց Հայաստան չկա Արցախ, և չկա Արցախ առանց Հայաստան։ Հավերժական Հայաստան լինելու է», - ասաց Ասպրամ Կրպեյանը։