01/05/2022 20:01
Մենք գալու ենք ու վերականգնելու ենք մեր բանակը, վերականգնելու ենք հայի արժանապատվությունը. Տիգրան Աբրահամյան
Խաղաղության ապահովման կարևոր երաշխիքը մարտունակ բանակի գոյությունն է. հենց մենք խոսում ենք բանակի մարտունակության բարձրացման մասին, ասում են, թե դու ձգտում եք պատերազմի, իսկ մենք՝ խաղաղության, Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։
«Մեր տարածաշրջանում տարիներ շարունակ խաղաղության, կայունության, անվտանգության ապահովման կարևոր երաշխիքը եղել է մարտունակ, ուժեղ բանակը։ Մենք գալու ենք ու վերականգնելու ենք մեր բանակը, մենք վերականգնելու ենք հայի արժանապատվությունը։ Այս ամենը մենք անելու ենք ոչ թե նոր պատերազմ սանձազերծելով, այլ պատերազմը կանխելու համար։ Չենք կարող չունենալ բանակ ու որևէ դերակատար մեզ լրջորեն վերաբերվի։
Մենք ժամանակ չունենք թևերս ծալած նստելու և նայելու, թե Ադրբեջանն ինչ պահանջներ է դնում այս իշխանության առաջ», - հայտարարեց Աբրահամյանը։