02/05/2022 12:20
«Ես ներում եմ ոստիկաններին». Արամ Վարդևանյանին բերման են ենթարկել
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի համար այսօր բոլորը ֆանտաստիկ էին. փակ փողոցներ, ազդանշաններ, ԵՊՀ դասադուլ:
Պատգամավորին, ի դեպ, բերման են ենթարկել։
«Ես հասցրեցի բերման ենթարկվել ու, իհարկե, ազատ արձակվել. ոչինչ, ես ներում եմ ոստիկաններին: Այնուհետև հերթական փակ փողոցի մոտով անցնելիս օգնեցի տաղանդավոր լրագրող Լիային, որին ոստիկանները առողջական լուրջ վնաս են պատճառել, տղամարդուն անվայել ձևով ու դա աններելի է...», - գրել է Վարդևանյանը՝ նշելով, որ բոլոր մանրամասները կհայտնի ավելի ուշ։