02/05/2022 19:53
Փաշինյանի հենարան ուժայիններն աստիճանաբար կարձանագրեն այն, ինչն իրականում կա, և Փաշինյանի հեռանալը կլինի ժամերի հարց․ Արմեն Ռուստամյան
Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանի հենարանը իր շուրջ խմբված նեղ շրջանակն է և ուժայինները, որոնք շուտով կգիտակցեն իրերի իսկական դրությունը։
«Նիկոլ Փաշինյանը կամավոր հրաժարական չի տա, նրան պետք է ստիպել հրաժարական տալ։ Իր հենարանը մնացել է այն նեղ շրջանակը, որոնք կապված են միմյանց հետ ապազգային ծրագրերով և ուժայինները, որոնք, ի վերջո, հասկանալու են՝ ում են պաշտպանում և ում վրա են հարձակվում։
Հարձակվում են այն մարդկանց վրա, որոնց հաշվին այսօր գոյություն ունե՞ն։
Նրա հենարանը կամաց-կամաց կարձանագրի այն, ինչն իրականում կա, և այդ պարագայում Փաշինյանի հեռանալը կլինի ժամերի հարց»,- ասել է Արմեն Ռուստամյանը։