02/05/2022 15:45
Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման վերաբերյալ որևէ քննարկում կամ պայմանավորվածություն չկա. ՀՀ ԱԳՆ
Ի պատասխան ԶԼՄ-ների հարցման, ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման վերաբերյալ որևէ քննարկում կամ պայմանավորվածություն չկա։
Ֆեյսբուքյան իր էջում ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը գրել է, որ նման հարց օրակարգում չկա։
Նշենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ պայմանավորվածություն է եղել սահմանը դարձյալ ճշտելու մասին։
«Ինչպե՞ս է դա արվելու։ Օրինակ, կարող է ստեղծվել համատեղ հանձնաժողով։ Նրանք որոշել են համատեղ հանձնաժողով ստեղծել Ադրբեջանի հետ», - ասել էր նա: