02/05/2022 12:52
Դատախազությունում ուսումնասիրվում են ՊՊԾ պետի կողմից օպերատորին հարվածելու ու ոստիկանի կողմից ցուցարարի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերը
ՀՀ գլխավոր դատախազությունն արձանագրել է Երևանում իրականացվող ակցիաների ընթացքում ՀՀ ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի կողմից Mediahub.am-ի օպերատորին ոտքով հարվածելու դեպքը։
Aysor.am-ին Գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ այդ դեպքով ուսումնասիրություն է իրականացվում։
Դատախազությունում արձանագրվել է նաև ոստիկանության ծառայողի կողմից ակցիայի մասնակցի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքը, ինչը նույնպես ուսումնասիրվում է։