02/05/2022 10:38
Ժամը 18:00-ին Ֆրանսիայի հրապարակում հավաք տեղի կունենա. Իշխան Սաղաթելյան
Այսօր՝ ժամը 18:00-ին, Ֆրանսիայի հրապարակում հավաք տեղի կունենա, այս մասին անհնազանդության ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
«Դիմադրության» շարժման մասնակիցներն այս պահին անհնազանդության ակցիաներ են իրականացնում մայրաքաղաքի տարբեր հատվածներում՝ փակելով փողոցներ։
Ոստիկանության ուժերը՝ դիմակավորված ոստիկանները և կամիր բերատավորները, մայրաքաղաքի փողոցներից բիրտ ուժ կիրառելով, բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին։
«Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 125 քաղաքացի», - Aysor.am-ին հայտնել են ոստիկանությունից։
«Ոստիկանները վայրենու նման հարձակվում են ժողովրդի վրա, բայց չեն հաջողելու։ Այս պայքարը կասեցնել հնարավոր չէ։ Սրան պետք է իշխանազրկենք», - ասաց Իշխան Սաղաթելյանը։