02/05/2022 18:01
Մանվել Փարամազյանը գրավի դիմաց ազատ կարձակվի
Փաստաբան Երվանդ Վարոսյանը հայտնել է, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը փոխել է Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը։
«Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Սեփխանյանի որոշմամբ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը կրկին փոփոխվեց։
Սահմանված գրավի գումարը (հիսուն միլիոն դրամ) մուծելուց հետո Մանվել Փարամազյանն ազատ կարձակվի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբանը։