02/05/2022 17:02
Այս իշխանությունները երկրի ներսում կարող են ուժ կիրառել, բայց երկրի սահմաններում և սահմաններից այն կողմ այդ ուժը չեն կիրառում․ Սեյրան Օհանյան
Այս իշխանությունները երկրի ներսում կարող են ուժ կիրառել, բայց երկրի սահմաններում և սահմաններից այն կողմ այդ ուժը չեն կիրառում, Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների և բողոքի խաղաղ ակցիաներ իրականացնող քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառման դեպքերին։
Սեյրան Օհանյանի խոսքով՝ եթե մայրաքաղաքում գտնվող զորքերը տեղակայված լինեին սահմաններին, դրանք ամուր կլինեին։
«Եթե այս կազմակերպված զորքը նույն Հադրութում, Շուշիում աջակից լիներ մեր բանակին, մենք այս աղետալի վիճակը չէինք ունենա և կհասնեինք հաջողությունների»,- ասաց նա։