02/05/2022 09:31
Մայրաքաղաքում բողոքի ակցիաներ են. փակ են կենտրոնական փողոցները
Վաղ առավոտից ընդդիմությունը փակել է մայրաքաղաքի մի շարք փողոցներ։
Այս պահին փակ են Արշակունյաց պողոտան, Մաշտոց-Ամիրյան փողոցների խաչմերուկը, Հերացի, Չարենցի փողոցները և կենտրոնական մի շարք այլ փողոցներ։
Ընդդիմության համակիրները շարունակում են նստացույցը Ֆրանսիայի հրապարակում։
Հիշեցնենք՝ երեկ հրավիրված հանրահավաքում ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այսօր առավոտյան ժամը 08։30-ից սկսած ընդդիմությունն սկսում է մասշտաբային անհնազանդության ակցիաներ։
«Առավոտից սկսում ենք սրանց իշխանազրկելու պրոցեսը։ Թրքահպատակ իշխանությանը պետք է րոպե առաջ հեռացնել՝ հանուն Հայաստանի, Արցախի և հանուն հայ ժողովրդի։
Հանրապետության բազմաթիվ փողոցներ և մայրուղիներ լինելու են փակ. հատկապես Կենտրոն համայքում որևէ մեքենայի շարժ պետք է չլինի», - ասել էր Սաղաթելյանը՝ ուսանողներին և մյուս քաղաքացիներին կոչ անելով վաղ առավոտից դասադուլներ և գործադուլներ սկսել, փակել իրենց գյուղերի և քաղաքների փողոցները։