02/05/2022 15:17
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տարիներ ի վեր առաջնորդվել է օրենսդրության գերակայությամբ՝ որդեգրելով թափանցիկության սկզբունք. Սանոսյան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր մասնակցել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 25-ամյակին նվիրված միջոցառմանը։
Նախարարը ողջունել է հյուրերին և շնորհավորել հանձնաժողովի նախագահին, անդամներին և ողջ աշխատակազմին՝ մաղթելով արդյունավետ գործունեություն և արգասաբեր աշխատանք:
Նախարարի խոսքով՝ հանձնաժողովն իր կարևոր՝ կարգավորիչ դերակատարումն իսկապես մեծ պատասխանատվությամբ է կատարում։
«Նպատակ ունենալով հավասարակշռել սպառողների և հանրային ծառայությունների ոլորտում կարգավորիչ գործառույթ իրականացնող անձանց շահերը, ապահովելով նրանց համար գործունեության նույնական պայմաններ, այդպիսով խթանելով նաև շուկայական մրցակցությունը՝ հանձնաժողովը տարիներ ի վեր առաջնորդվել է օրենսդրության գերակայությամբ՝ որդեգրելով թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքը», - ընդգծել է նախարարը։