03/05/2022 12:10
Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 117 քաղաքացի
Ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել Երևանի տարբեր փողոցներ փակած քաղաքացիներին։
«Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 117 քաղաքացի», - Aysor.am-ին հայտնեցին ոստիկանությունից։
Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։
Հիշեցնենք՝ 08։15-ից «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչները սկսել են խաղաղ անհնազանդության ակցիաները. մայրաքաղաքի տարբեր հատվածներ փակ են։