03/05/2022 16:15
Ո՞ր ծովափնյա ուղղություններն են հայաստանցիների շրջանում առավել պահանջված. ներկայացնում է տուր-մենեջերը. Մաս 1
Արձակուրդային սեզոնը սարերի հետևում չէ, և շատ հայաստանցիներ արդեն իսկ սկսել են ուսումնասիրել տուրիստական ընկերությունների առաջարկած փաթեթները՝ լավագույնս կազմակերպելու իրենց ամառային հանգիստը։
Այդպիսի ընկերություններից մեկի արտագնա տուրերի մենեջեր Հերմինե Առաքելյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ քաղաքացիները բավական ակտիվ հարցումներ են կատարում՝ գների, ուղղությունների և մյուս մանրամասների առնչությամբ։ Իսկ ահա բուն ամրագրումները, որպես կանոն, ակտիվանում են մայիսից։
Ըստ մեր զրուցակցի՝ հայաստանցիների շրջանում եվրոպական ուղղություններից առավել պահանջարկված են Հունաստանը և Իսպանիան, երբեմն՝ նաև Իտալիան։ Ավանդաբար մեծ թվով հարցումներ ստացվում են նաև Եգիպտոսի մասով։
«Դուբայում հանգստի մեկնելու վերաբերյալ հարցումներ ևս ունենում ենք, բայց քանի որ ամռանն այնտեղ բավական շոգ է, մեկնումներ շատ չեն լինում։
Եվրոպական ուղղություներից առավել մատչելի տարբերակ է համարվում Հունաստանը։ Գնային նույն սանդղակում է նաև Կիպրոսը։ Մեկ անձի 7-օրյա ծովափնյա հանգիստը, կախված ափից, հյուրանոցային ծառայությունների որակից և այլն, Հունաստանում և Կիպրոսում միջինում կազմում է 700-800 եվրո։
Իսպանիայում մեկշաբայա հանգիստն ավելի թանկ է՝ մոտավորապես 900-1000 եվրո։
Ինչ վերաբերում է Եգիպտոսում հանգստի փաթեթներին, ապա այստեղ 7-օրյա հանգիստը մեկ անձի համար սկսում է 450-500 դոլարից»,- ասաց Հերմինե Առաքելյանը։
Շարունակելի
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։