03/05/2022 14:26
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը միջնորդել է Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկ հայտնել
Ենթադրյալ կաշառքի գործով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հրաժարվել է քննել ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Հովհաննես Խուդոյանի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը։
Նրա խոսքով, միջնորդությունը ներկակացված է եղել նույն հիմքով, ինչ 2021 թ․ հոկտեմբերին։ Իր հերթին պաշտպան Հայկ Ալումյանն առարկել է, որ միջնորդության փաստական հիմքերը տարբեր են։ Սակայն դատավորը հրաժարվել է միջնորդությունը քննելուց։