03/05/2022 11:53
«Դիմադրության» շարժման մասնակիցները փակել են Երևան-Սևան մայրուղին. ոստիկանները մեծ ուժ են կենտրոնացրել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի դուրս ելած քաղաքացիները երկկողմանի փակել են Սևան-Երևան մայրուղին։
Մայրուղում կուտակված են բազմաթիվ ավտոմեքենաներ։
Այստեղ իրավիճակը պարբերաբար լարվում է։ Ոստիկանները մեծ ուժ են կենտրոնացրել Երևան-Սևան ավտոճանապարհին։
Հիշեցնենք՝ վաղ առավոտից «Դիմադրության» շարժման մասնակիցները փակել մայրաքաղաքի մի շարք փողոցներ ու խաչմերուկներ։