03/05/2022 13:56
Մեր քաղաքացիներն ինքնակազմակերպվում են. այս պահին փակ են միջպետական մի շարք ճաապարհներ. Իշխան Սաղաթելյան
Մեր քաղաքացիներն, արդեն ինքնակազմակերպվելով, ձևավորել են խմբեր և դուրս են եկել՝ իրենց բողոքի ձայնը բարձրաձայնելու, պահանջելու իշխանության հրաժարականը, ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Անդրադառնալով մարզերում իրականացվող բողոքի ակցիաներին՝ նա տեղեկացրեց, որ այս պահին փակ է Գեղարքունիք-Սևան-Վարդենիս ճանապարհը, Կոտայքի, Լոռու, Արարատի, Շիրակի և Արագածոտնի մարզերում ևս միջպետական ճանապարհներ են փակ, և քաղաքացիները դուրս են եկել փողոց՝ բողոքի ակցիաներ իրականացնելու։
«Այսօր առավոտվանից մեր քաղաքացիները փակել են 2 տասնյակից ավելի երևանյան փողոց, մինչև այս պահն էլ տեղի են ունենում անհնազանդության ակցիաներ», - ասաց Իշխան Սաղաթելյանը։