03/05/2022 15:06
Լևոն Քոչարյանը դուրս է եկել ոստիկանության բաժնից. Տեսանյութ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը դուրս է եկել ոստիկանության բաժնից։ Նա ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց, թե կոնկրետ ցուցումով էին իրեն բերման ենթարկել։
«Հիմա Ֆրանսիայի հրապարակում եմ։ Ամեն ինչ լավ է։ Շատ կարևոր է այսօր ժամը 7-ին գալ և մասնակցել մեր հավաքին» , - ասաց Լևոն Քոչարյանը։
Հիշեցնենք, ոստիկանները Լևոն Քոչրարյանին Բաղրամյան պողոտայից բերման էին ենթարկել։