03/05/2022 11:23
Հայրենասիրական երգեր ու քոչարի՝ ԵՊՀ-ի բակում. փակ դռների հետևից ուսանողները ողջունում են ակցիա անողներին
«Դիմադրություն» շաժման ներկայացուցիչները ակցիան շարունակում են Երևանի պետական համալսարանի բակում։
«Ուսանող, միացիր» կոչով ակցիայի մասնակիցները կոչ են անում միանալ իրենց. ԵՊՀ ֆակուլտետների դռները, սակայն, փակ են։
Ակցիայի մասնակիցներին միացան Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն ու Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը։
Իսկ համալսարանում փակված ուսանողները պատուհաններից ու փակ դռների հետևից են ողջունում «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչներին։