03/05/2022 18:26
Երևանում բերման է ենթարկվել 209, Գեղարքունիքում՝ 8, Արարատում ու Արագածոտնում՝ 6-ական, Արմավիրում՝ 4, Լոռիում՝ 2 քաղաքացի
Ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել Երևանի ու մարզերի տարբեր փողոցներ փակած քաղաքացիներին։
«Ժամը 18-ի դրությամբ, Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 209 քաղաքացի», - Aysor.am-ին հայտնեցին ոստիկանությունից։
Գեղարքունիքի մարզից բերման է ենթարկվել 10, Արարատի մարզից՝ 6, Արագածոտնից՝ 6, Արմավիրից՝ 4, Լոռիից՝ 2 քաղաքացի։
Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։ 182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։
Հիշեցնենք՝ 08։15-ից «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչները սկսել են խաղաղ անհնազանդության ակցիաները։