03/05/2022 14:02
Երևան-Սևան մայրուղին փակած քաղաքացիներից 8-ը բերման է ենթարկվել. Ոստիկանություն
Այս պահին Երևան-Սևան ավտոճանապարհին երթևեկությունը վերականգնված է։
«Ակցիայի մասնակիցներից 8 անձ բերման է ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար», - Aysor.am-ի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները երկկողմանի փակել էին Երևան-Սևան մայրուղին։