03/05/2022 11:49
ԵՊՀ-ում ուսանողները գրատախտակին թողել են «Զարթնիր, լաո», «Առանց Նիկոլ Հայաստան» գրություն ու լքել լսարանը
«Դիմադրություն» շարժման ներկայացուցիչներն այսօր ակցիա էին իրականացնում Երևանի պետական համալսարանում։
Իրավագիտության ֆակուլտետի դռները փակել էին ուսանողների վրա՝ թույլ չտալով միանալ ակցիայի մասնակիցներին։
«Դիմադրություն» շարժմանը հաջողվեց մտնել Արևելագիտության ֆակուլտետ՝ ուսանողներին կոչ անելով միանալ իրենց ակցիային։
Իսկ լսարաններից մեկում ուսանողները գրատախտակին թողել էին «Զարթնիր, լաո». «Առանց Նիկոլ Հայաստան» գրություն ու լքել լսարանը։