03/05/2022 09:57
«Դիմադրության» շարժման մասնակիցները վաղ առավոտից փակել են մայրաքաղաքի փողոցները
Վաղ առավոտից «Դիմադրության» շարժման մասնակիցները փակել են մայրաքաղաքի տասնյակ փողոցներ, խաչմերուկներ:
Ակցիայի մասնակիցները վանկարկում են «Առանց թուրքի Հայաստան», «Նիկո՛լ, հեռացիր»։
Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ այսօր մասշտաբներն ավելի մեծ են։
«Ինքնակազմակերպված քաղաքացիներ կան, ցանկանում են փողոց փակել, բայց արդեն բոլոր փողոցները փակ են, բռավո մեր հայրենակիցներին, ու սա ամբողջ Հայաստանում է այսպես։
Քաղաքի տարբեր հատվածներում շրջում են արժանապատիվ քաղաքացիների խմբեր և խաղաղ անհնազանդության միջոցով իրենց բողոքն են հայտնում ստեղծված իրավիճակի նկատմամբ», - ասել է Սաղաթելյանը։