03/05/2022 13:09
Հայաստանի մի շարք քաղաքներում իրականացվում են քաղաքացիական անհնազանդության ակցիաներ
Քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են իրականացվում Ալավերդի, Ապարան, Սպիտակ, Մասիս և Գյումրի քաղաքներում, քիչ առաջ այս մասին տեղեկացրեց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
Նշենք, որ փակ են Երևան-Սևան և Երևան-Արարատ ճանապարհները։
Սաղաթելյանի խոսքով՝ ակցիաները կդադարեցվեն 16.00-ին, որից հետո 19.00-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա հերթական հանրահավաքը։