03/05/2022 14:41
Երևանում բերման է ենթարկվել 155 քաղաքացի, Գեղարքունիքում՝ 8, Արարատում՝ 6 քաղաքացի
Ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել Երևանի ու մարզերի տարբեր փողոցներ փակած քաղաքացիներին։
«Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 155 քաղաքացի», - Aysor.am-ին հայտնեցին ոստիկանությունից։
Գեղարքունիքի մարզից բերման է ենթարկվել 8, Արարատի մարզից՝ 6 քաղաքացի։
Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։
182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։
Հիշեցնենք՝ 08։15-ից «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչները սկսել են խաղաղ անհնազանդության ակցիաները։