03/05/2022 14:37
Իշխանության հետ բանակցելու մեկ օրակարգ կա. դա Նիկոլի հեռացման հարցն է. Իշխան Սաղաթելյան
Իշխանության հետ բանակցելու մեկ օրակարգ կա. դա Նիկոլի հեռացման օրակարգն է, ուրիշ խոսելու բան չկա, ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ գործող իշխանությունն այսօր միայն մեկ հենարան ունի՝ ոստիկանությունը, դրա համար էլ ցուցարարների նկատմամբ բռնարարքների համար իշխանական ներկայացուցիչները պարբերաբար շնորհակալություն են հայտնում իրավապահներին։
«Իշխանության ներկայացուցիչները դեռ պատմական շանս ունեն և չկիսելու Նիկոլի դավաճան ու արյունոտ պատասխանատվությանը։ Եթե կընդունեն-կհասկանան սա, լավ, եթե ոչ՝ ուշ կլինի», - ասաց ընդդիմադիր գործիչը։