03/05/2022 16:47
Դատախազությունից այսօր ստացանք որոշումը. 26 հերոսներ ճանաչվեցին տուժող. Զոհված զինծառայողի ծնող
Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներից մեկն ասաց, որ դատախազությունից ստացել են իրենց պահանջով որոծումը, այն է՝ 26 հերոսներ ճանաչվել են տուժող։
«Վարույթն իրականացնող քննիչը փաստել է, որ նյութերով ձեռք են բերվել տվյալներ առ այն, որ 2020սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար մի խումբ անձանց կողմից կատարված ՀՀ ՊՆ մի շարք փաստաթղթերում ամրագրված կարգավորումներին հակասող այնպիսի արարքների վերաբերյալ, որոնք բացասական նշանակություն են ունեցել ԶՈՒ մարտունակության հարցում և ազդել պատերազմի արդյունքի վրա», - որոշումից մի հատված ներկայացրեց ծնողը։
Հիշեցնենք՝ ծնողները պահանջել էին գործում որպես մեղադրյալ ներգրավել նաև Նիկոլ Փաշինյանին: Հակակոռուպցիոն կոմիտեն հետաձգել է Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին միջնորդության լուծումը:
Զոհված զինծառայողի ծնողն ասաց, որ պահանջելու են և հասնեն նրան, որ Փաշինյանը կալանավորվի։
«Եթե ազատության մեջ լինի, ավելի անապահով վիճակում կլինի, իսկ կալանավորված ավելի անվտանգ կլինի», - ասաց ծնողը։