03/05/2022 21:00
«Զարթնի՛ր, լաո»․ Արցախի Հաթերք գյուղում երթ են կազմակերպել
Արցախի Հաթերք գյուղի բնակիչները, հաջակցություն Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաների, երթ են կազմակերպել։ Նրանք նույնպես իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ՀՀ իշխանության վարած քաղաքականության դեմ, հայտնում են ֆեյսբուքյան օգտատերերը, որոնք նաև լուսանկարներ են տարածել։
Հաթերքի բնակիչները երթը կազմակերպել են հայրենի գյուղում՝ «Զարթնի՛ր, լաո» և այլ գրառումներով պաստառներով, դրոշներով։