03/05/2022 21:13
ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը։ ՌԴ խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում։
ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Ռուս խաղաղապահ ստորաբաժանումները Լաչինի միջանցքով դեպի հարավ ուղեկցել են Ադրբեջանի զինված ուժերի մեկ շարասյուն։
Ռուսական խաղաղապահ առաքելության ինժեներա-սակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։ Օրվա ընթացքում մաքրվել է 1 ՀԱ տարածք։
Պարեկություն է արվել Շուշիի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում: ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է»,- նշված է հաղորդագրությունում։