03/05/2022 12:52
ՀՀ-ում ասթմայով և ասթմատիկ ստատուսով դիսպանսերային հսկողության տակ գտնվող 0-14 տարեկան պացիենտների թիվը 2010-ից 2020 թվականն աճել է 46%-ով
Մայիսի առաջին երեքշաբթին նշվում է որպես Բրոնխային ասթմայի համաշխարհային օր: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից այն անցկացվում է 1998 թվականից ամեն տարի աշխարհի ավելի քան 80 երկրում, այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Այս տարվա կարգախոսն է` «Լրացնել ասթմայի խնամքի բացթողումները»: Օրվա նպատակն է հասարակության ուշադրությունը սևեռել այս հիվանդության նկատմամբ, բարձրացնել բնակչության տեղեկացվածության աստիճանը, դրա բուժման ու ախտորոշման ուղիների նկատմամբ, ինչպես նաև բարելավել ասթմա ունեցող մարդկանց կյանքը:
2020 թվականին ՀՀ բնակչության ընդհանուր հիվանդացությունն ասթմայով և ասթմատիկ ստատուսով կազմել է 5565, որից 14%-ը կազմել են 0-14 տարեկան երեխաները և 3.6%` 15-17տարեկան երեխաները:
ՀՀ-ում ասթմայով և ասթմատիկ ստատուսով դիսպանսերային հսկողության տակ գտնվող 0-14 տարեկան պացիենտների թիվը 1995 թվականից 2010 թվականն աճել է 42%-ով, իսկ 2010 թվականից 2020 թվականը` 46%-ով: