04/05/2022 19:00
Հայկական բարձրորակ «Made in Kurtan» բրենդը խթանում է նոր աշխատատեղերի ստեղծումը մարզերում
Բարձր որակի տեղական արտադրության բաճկոններ և անթևիկներ է առաջարկում «Made in Kurtan» հայկական բրենդը, որի ստեղծման պատմությանը ծանոթացել ենք «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Մարիամ Անտոնյանի հետ զրույցում.
«Արտադրության հիմքը դրել է «Աստղիկ» բարեգործական հիմնադրամը («Little Star charitable fund»)։ «Made in Kurtan»- ը հիմնադրամի սոցիալական ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված ծրագրերից է։ Ծրագրի հիմնական նպատակը Լոռու մարզի Կուրթան համայնքում աշխատատեղերի հիմնումն է», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Մարիամ Անտոնյանը։
Հիմնադրամի տնօրենը փաստեց, որ գաղափարի իրագործման ընթացքում մեծ խնդիրների չեն բախվել, ընդհակառակը՝ բրենդն իր շուրջն է հավաքել միայն բարին ու դրականը։
«Made in Kurtan» բրենդի տեսականին բազմազան է, առանձնանում է հարմարավետությամբ, նորաոճ լուծումներով և գույների հետաքրքրի համադրությամբ. առկա են կանացի, տղամարդու, մանկական բաճկոններ ու անթևիկներ։ Անթևիկներն ու բաճկոններն արժեն սկսած 8000 դրամից՝ մինչև 20.000 դրամ։
«Վաճառք իրականացնում ենք Երևանում՝ Կոմիտաս 20 հասցեում գտնվող խանութ֊սրահից, ընդունում ենք նաև մեծաքանակ պատվերներ` տարբեր կազմակերպություններից, բարեգործական հիմնադրամներից, ՀԿ֊-ներից։ Օրինակ վերջին պատվերը PicsArt-ից էր. իրենց երիտասարդ ուսանողների համար անթևիկներ էին պատվիրել։ Փորձում ենք ցածր գներ պահպանել մեր արտադրանքի համար, որ այն հասանելի լինի բոլորին»,- մանրամասնեց հիմնադրամի տնօրենը։
Արտադրության առանձնահատկությունը կարևոր նպատակի ու ծրագրի իրագործումն է. այստեղ աշխատում են Կուրթան գյուղի կանայք, և վաճառքից ստացված գումարը օգնում է համայնքի զարգացմանն ու մարզերում հայկակաան արտադրանքի առաջխաղացմանը։
«Աստղիկ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Մարիամ Անտոնյանը սկսնակ գործարարներին խորհուրդ է տալիս բիզնեսներ հիմնել Երևանից դուրս, քանի որ այն համարում է երկրի համաչափ զարգացման համար շատ կարևոր բաղադրիչ։
«Made in Kurtan» հայկական ապրանքանիշին, տեսականուն կարող եք ծանոթանալ այցելելով ինստագրամյան (madeinkurtan) և ֆեյսբուքյան (www.facebook.com/madeinkurtan) էջեր, կամ Կոմիտաս 20 հասցեում գտնվող խանութսրահ։
Պատվերների համար կարող եք զանգահարել` 055 27 88 30 հեռախոսահամարով, գործում է նաև առաքման ծառայություն։
Գնելով «Made in Kurtan» հայկական բրենդի ապրանքանիշերից, դուք կարող եք դառնալ ներդրող, խոսելով նախաձեռնության մասին՝ ճանաչելի դարձնել Լոռու մարզի Կուրթան գյուղը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։